«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Մենք կուզեի՞նք ունենալ մեզ նման դաշնակից

Մենք կուզեի՞նք ունենալ մեզ նման դաշնակից
22.11.2023 | 06:51

Լավ, սրանք, ասենք, փոխեցին արտաքին վեկտորը, ռուսների փոխարեն ամերիկացու հույսին դառանք։ Եթե մտածում եք, որ դրանից մեր մտածողության մեջ բան է փոխվելու` սխալվում եք։ Սկսելու ենք ամերիկացիներից պահանջել, բողոքել, օգնություն սպասել։

Իսկ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ կոչվածը մի հատկություն ունի` այն միշտ լինում է քիչ, քան սպասվում է։ Ու միշտ լինում են դժգոհողներ։

Մենք ընդամենը մի հարցի պիտի պատասխանենք՝ մենք կուզեի՞նք ունենալ մեզ նման դաշնակից, միշտ զիջող, թույլ, օգնության սպասող, դժգոհող ու բախտից բողոքող։ Կուզենայի՞նք այդպիսի մեկը լիներ մեր դաշնակիցը։

Իսկ ուրիշները խի՞ պիտի ուզեն։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 3695

Մեկնաբանություններ